Իհարկե, գեղեցիկ խոսքեր են մի երկրի համար, որտեղ հակաիշխանական «լայքի», առավել ևս՝ գրառման համար մարդկանց գործից հանում են…. Արսեն Ջուլֆալակյան
Advertisement 1000 x 90

Իհարկե, գեղեցիկ խոսքեր են մի երկրի համար, որտեղ հակաիշխանական «լայքի», առավել ևս՝ գրառման համար մարդկանց գործից հանում են…. Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքում գրել է.

«Ղազարյան Petros -ն Էդգար Ղազարյանի հետ հարցազրույցում ասում է, որ «վարչապետն առաջին ալիքից ոչ մեկին հեռացնելու լիազորություն չունի…»:

Իհարկե, գեղեցիկ խոսքեր են մի երկրի համար, որտեղ հակաիշխանական «լայքի», առավել ևս՝ գրառման համար մարդկանց գործից հանում են…

Բայց վերադառնանք մեր թեմային:

Պետրոսը մեղմ ասած ազնիվ չէ: Մանիպուլյացիաների մասին չեմ էլ խոսում. վաղուց նորություն չէ:

Վստահ եմ, կկարդա գրառումս և կվերհիշի՝ քանի զանգ է եղել նրան միայն իմ մասով…

Օրինակ՝ 2019թ փետրվար-մարտ ամսին, երբ իմ՝ եթեր մտնելուց 10 րոպե առաջ, «հրաշքով» չեղարկվեց այն: ԱԺ իշխանական պատգամավորին զրկեցին կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախապես ֆիքսած եթեր/հարցազրույցից, քանի որ մոտեցումը տարբերվում էր իշխանության որդեգրած գծից (հայկական պառլամենտարիզմ…):

Կամ, օրինակ 2020թ. սեպտեմբերին, երբ, նայելով աչքերիս մեջ, խոստացավ և այդպես էլ չհրավիրեց եթեր(ԿԳՄՍ-ի և մանդատս վայր դնելու թեմայով):

Կարող է հիշել ավելի թարմ՝ 2022թ-ի դեկտեմբերին իմ մասնակցությամբ հանրայինով եթեր գնացած հաղորդման պատմությունը …

Պնդում եմ, որ բոլոր դեպքերում եղել են զանգեր քպ իշխանական վերնախավից:

Իսկ եթե այդպես չէ, հանրայինում զանգով մարդկանց չեն հեռացնում գործից «սխալ հյուրերի» համար և գոյություն չունի persona non grata -րի ցուցակ, ապա ակնկալում եմ վաղուց խոստացված հրավերի ի կատար ածում: Հուսամ, դրա գինը չի լինի Պետրոսին գործից ազատելը:

հ.գ. Էդգար Ղազարյանի հետ հարցազրույցը գրառումներում»:



Նման նյութեր