ՀՀ դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը Սյունիքի պաշտպանությամբ չի զբաղվում. որտեղ հնարավոր է` թշնամին առաջ է գալիս. Գեղամյան
Advertisement 1000 x 90

ՀՀ դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը Սյունիքի պաշտպանությամբ չի զբաղվում. որտեղ հնարավոր է` թշնամին առաջ է գալիս. Գեղամյան

«Երեկ հայտնի դարձավ, որ Իրանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում: Նորանշանակ դեսպանը Մեհդի Սոբհանին է, ով 2021 թվականից Իրանի դեսպանն էր Սիրիայում։

Անցյալ տարի էլ Սյունիքում (ք. Կապան) Իրանի առաջին հյուպատոս նշանակվեց Մորթեզա Աբեդին Վարամին, ով մինչ այդ ծառայում էր Եմենում։

Թե՛ Սիրիան, թե՛ Եմենը Իրանի համար առաջնային նշանակության աշխարհաքաղաքական գոտիներ են, որտեղ Իրանն իրականցնում է ռազմաքաղաքական լայն գործունեություն։

Կարելի է ենթադրել, որ նման փորձառություն ունեցող դիվանագետների նշանակումը Հայաստանում պատահական չէ։ Մերձավոր Արևելքի բազմաթիվ գործընթացների հանգույցն այժմ Սյունիքի շուրջ է պտտվում։ Ուստի Իրանը ևս պատրաստվում է՝ Հայաստան ուղարկելով փորձված կադրերի։

Իրանի նոր դեսպանի նշանակման լուրը համընկավ Ադրբեջանի կողմից Սյունիքում հերթական տարածքային նվաճման հետ. երեկ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ դե-ֆակտո իշխանության թույլտվությամբ նվաճել են Տեղ գյուղից մոտ 400 հեկտար տարածք։

Փաստացի, ՀՀ դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը Սյունիքի պաշտպանությամբ չի զբաղվում, և որտեղ հնարավոր է, թշնամին առաջ է գալիս։ Ու շարունակելու է գալ։ Մինչդեռ Իրանի հետ համագործակցությամբ հնարավոր է ոչ միայն թույլ չտալ առաջխաղացում, այլ անել ավելին»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | կարդալ թելեգրամում՝ t.me/varuzhandragoman



Նման նյութեր