Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից.
«Կապիտուլյանտ փաշաևը ոչ մի կերպ չի փոխում իր կողմից միշտ կիրարվող սկանդալային «вброс»-ներ անելու իր մարտավարությունը:
Այն, որ թշնամին օկուպացրել է Տեղ գյուղի 70+ հա արոտավայր և պոստեր է արագացված կարգով հավաքում, խոսում է փաշաևի և իր ոհմակի անելանելի և նվաստ կարգավիճակի մասին: Նա հրահանգել էր ամենաբարձր մակարդակով հրատապ հերքումներ տարածել, թվերը խեղաթյուրել, բայց մոռացել էր երևի թե որ մենք ապրում ենք 21-րդ դարում և այս տրամաչափի տեղեկատվությունը հնարավոր չէ կեղծել, քանի-որ խոսքը գնում է ՀՀ սուվերեն տարածքի մասին և վերաբերվում է հազարավոր մեր հայրենսկիցների:
Հասկանալով, որ ոչ հերքումները, ոչ կեղծ թվերը չեն փրկում նա իր սիրելի ժանրի կանոններին համապատասխան արագ մի իրավիճակ կազմակերպեց և իր կողմից կառավարվող ողջ գործիքակազմով նպաստեց, որ Տեղ գյուղի թեման գոնե մի որոշ ժամանակով անցնի 2-րդ պլան: Նա, վստահեմ իր լարովի ուսապարկերից մեկին, երևի թե իրենց հայտնի «գրուպ չատերից» մեկով հրահանգել է ստեղծել մի իրավիճակ, որ անպայման հարցը հասնի եսիմ ուր:
Վստահեմ, որ Մհերը ինչ արել ա ճիշտ և տեղին ա արել, բայց չեմ հասկանում թե փոխոստիկանապետը ոնց տենց արագ հասավ ԱԺ և իհարկե ուր էր այդ փոխոստիկանապետը, երբ ՊՊԾ-ն բիրթ ուժ էր կիրառում նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և մնում անպատիժ:
Պատկերացնում եմ թե ինչ կարգի հիստերիայի մեջ ա եղել կապիրուլյանտը այդ խժդժությունը կազմակերպելու հրաման տալուց, որ կատարողը կարողացել է Մհերի նման հավասարակշռված մարդուն ի վերջո հունից հանել:
Մհեր ջան, ամենինչ շատ ճիշտ ես արել եղբայր:
Հ.Գ. Սա էլ կանցնի, բայց պատմական «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» գրառմամբ պաստառը այլևս թշնամու վերահսկողության տակ է»: