Հայտնի ֆուտուրոլոգի նոր կանխատեսումները. ի՞նչ է սպասվում մարդկությանը
Advertisement 1000 x 90

Հայտնի ֆուտուրոլոգի նոր կանխատեսումները. ի՞նչ է սպասվում մարդկությանը

Հայտնի ֆուտուրոլոգ Ռեյ Կուրցվեյլը կարծում է, որ, հաշվի առնելով գենետիկայի, ռոբոտաշինության և նանոտեխնոլոգիաների զարգացման ներկայիս և պոտենցիալ աճը, մարդիկ 7 տարի անց կարող են հասնել անմահության:

Ռեյ Կուրցվեյլը վստահ է, որ շուտով մեր երակներում նանոռոբոտներ կհոսեն։ Նանոռոբոտները 50-100 նմ լայնությամբ փոքրիկ ռոբոտներ են, որոնք առաջադրանքներ են կատարում կլինիկական բժշկության ոլորտում:

Դրանք օգտագործվում են հետազոտությունների համար՝ որպես ԴՆԹ զոնդեր՝ բջիջների պատկերման  և յուրաքնաչյուր  բջջին յուրահատուկ պատրաստուկների առաքման նպատակով: Կուրցվեյլը կարծում է, որ նանոռոբոտները բժշկության ապագան են: Նրանք կկարողանան վերականգնել մարմինները բջջային մակարդակում ՝ մարդկանց անձեռնմխելի դարձնելով հիվանդություններից և ծերացումից և, ի վերջո, մահից:

Ֆուտուրոլոգը նաև կարծում է, որ մարդիկ կկարողանան վերբեռնել իրենց գիտակցությունը թվային ձևով ՝ հասնելով անմահության: Ռեյ Կուրցվեյլը հայտնի է իր այնպիսի կանխատեսումներով, որոնք փաստացի իրականացել են։  1990-ին նա հայտարարել էր, որ մինչև 2000 թվականը համակարգիչը կհաղթի մարդուն շախմատում, ինչպես նաև մարդկությունը կանցնի անլար տեխնոլոգիաներին: Բայց նրա ամենահայտնի կանխատեսումը, որի մասին նա նույնիսկ գիրք է գրել, այն է, որ մենք եզակիության կհասնենք մինչև 2045 թվականը: Այնուհետև մեքենայական ինտելեկտը կհավասարվի կամ նույնիսկ կգերազանցի մարդու ինտելեկտը։

tribune.am