Մահապարտ-ավանակները՝ ադրբեջանական բանակի զինծառայողներ
| Դիտվել է`
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր արևելյան հարևանները, որոնք տառապում են բազմաթիվ բարդույթներով միշտ փորձում են ինչ-որ բանով առանձնանալ և աչքի ընկնել…
Շատերը գիտեն, որ աշխարհի բազմաթիվ երկրների բանակներում «ծառայում» են նաև կենդանիներ՝ ձիեր, դելֆիններ, շներ, աղավնիներ և այլն… Աշխարհին և հատկապես հայերիս փորձելով ապացուցել,որ ալիևյան բանակը ոչ միայն զինված է գերժամանակակից զինատեսակներով,որի մասին ամեն մի բակային ազերի քաղաքագետ և վերլուծաբան բոլոր անկյուններում գոռում է, հիմա էլ ալիևյան սույն քարոզիչները փորձում են ապացուցել, որ իրենց բանակն էլ կենդանի «զինծառայողների» առումով ոչնչով չի զիջում աշխարհի խոշորագույն պետությունների բանակներին…
Այս թեմային անդրադառնալիս ազերի ռազմական փորձագետ Իլհամ Աղալարովը մի հետաքրքիր բացահայտում է արել… «Երբեմն կենդանիները մահապարտի դերում են հանդես գալիս… Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինվորականները,այդ թվում նաև ես որպես մահապարտներ օգտագործել ենք ավանակների… Մի որոշ տարածքում բաց էինք թողնում 5-6 ավանակի՝ ականադաշտերը բացահայտելու նպատակով…»,-ասել է Աղալարովը…
Այսինքն,ավանակներին օգտագործել են որպես ինքնասպան-սակրավորներ… Ավանակներին սպանել են սև և սպիտակ ոչխարների անվտանգությունն ապահովելու համար…
Անցյալ տարի Ադրբեջանում մեծ սկանդալ էր ծագել՝ «ավանակային կոռուպցիան»… «Ազադլըգ» թերթը պարզել էր, որ արտասահմանից 29 ավանակ գնելու համար Ադրբեջանը ծախսել էր 132,4 հազար դոլար… Հիմա արդեն պարզ է, թե ինչ են անում այդ էշերին ադրբեջանցիները…
Ալիևը նախընտրում է հարյուր հազարավոր դոլարներ ծախսել մահապարտ-ավանակներ գնելու համար, քան այդ գումարները ծախսել ազերի ասկյարներից սակրավոր պատրաստելու նպատակով,քանի որ ապշերոնյան սուլթանը շատ լավ գիտի, որ իր կարա և ակ կոյունլուներից ոչինչ դուրս չի գա…Միևնույն է կգնան ու կպայթեն հայերի և իրենց կողմից տեղադրած ականների վրա…
Հ.Գ. Տեսնե՞ս կենդանիներին պաշտպանող ՀԿ-ները և կազմակերպություններն արձագանքելու են ազերի ասկյարի այս ինքնախոստովանությանը…»:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ