Աննան Ալիևի թեզերն է կրկնում (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աննան Ալիևի թեզերն է կրկնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մարտի 18-ին գովաբանելով Ադրբեջանի բանակը, Հայաստանի հասցեին արել է հերթական նվաստացնող արտահայտությունը, իբրև թե մենք 11.000 դասալիք ենք ունեցել։

Այսօր՝ ապրիլի 1-ին, այս նույն թեզը հնչեցրել է դե ֆակտո վարչապետի կին Աննա Հակոբյանը։

Մի կողմ թողնելով այս հայտարարության իրավական գնահատականի, փաստական հիմքերի հանգամանքը՝ նշենք, որ սա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող հայտարարություն է և Փաշինյան-Ալիև սինխրոն գործունեության հերթական դրսևորումն է՝ նպատակ ունենալով հայ ժողովրդի մեջ ներարկել անզորության զգացում՝ հետագա դավաճանական զիջումներն արդարացնելու համար։

Դե ֆակտո վարչապետի կնոջ հայտարարության հղումը՝ մեկնաբանությունում։

Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջից