Եթե քրեական գործ է հարուցվում Մհեր Սահակյանի նկատմամբ, ապա առնվազն նույնը պետք է արվի Սիմոնյանի և նրա թիկնապահների դեպքում
Advertisement 1000 x 90

Եթե քրեական գործ է հարուցվում Մհեր Սահակյանի նկատմամբ, ապա առնվազն նույնը պետք է արվի Սիմոնյանի և նրա թիկնապահների դեպքում

Քանի որ ինքս ականատես չեմ եղել միջադեպին, հիմնվում եմ մամուլում տարածված տեղեկությունների վրա համաձայն որոնց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իրեն դավաճան անվանած քաղաքացու դեմքին թքել է և ասացել «դավաճանը մայրդ է»։ Այս ամենը տեղի է ունեցել հանրային վայրում, ցերեկային ժամի և քաղաքացու ձեռքերը Սիմոնյանի թիկնապահների կողմից ոլորված լինելու պայմաններում։ Քրեական իրավունքի մասնագետ չլինելով, փորձեմ փոքրիկ վերլուծություն անել։

  1. Ալեն Սիմոնյանը ցուցաբերել է հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք։ Այն դրսևորվել է անձին ստորացնելով։ Անձի դեմքին թքելը այլ կերպ, քան ստորացում հնարավոր չէ անվանել։ Բացի այդ, անձը գտնվել է անօգնական վիճակում, քանզի Սիմոնյանի թիկնապահները վերջինիս ձեռքերը ոլորած են եղել։ Այլ կերպ ասած՝ ՀՀ ԱԺ նախագահ Սիմոնյանը կատարել է խուլիգանություն։
  2. Սիմոնյանի թիկնապահները՝ անձի ձեռքերը ոլորելով նրա կամքին հակառակ դիտավորյալ ֆիզիկական ներգործություն են գործադրել վերջինիս հանդեպ։
  3. Եթե քրեական գործ է հարուցվում Մհեր Սահակյանի նկատմամբ, ապա առնվազն նույնը պետք է արվի Սիմոնյանի և նրա թիկնապահների դեպքում։
  4. Ինչ վերաբերվում է քաղաքացու արարքին, ապա տվյալ պարագայում վերջինիս պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան, քանի որ նրա արտահայտած միտքը հանդիսանում է գնահատողական դատողություն (value judgement)։ Այս մասով ասածս հիմնավորվում է նաև մի շարք ՄԻԵԴ նախադեպերով։ Բայց, եթե ամեն դեպքում Սիմոնյանին «դավաճան» անվանելու հիմքով պատասխանատվության ենթարկեն տվյալ քաղաքացուն, ապա առնվազն նույնը պիտի արվի Սիմոնյանի կողմից արված «դավաճանը մայրդ է» արտահայտության կապակցությամբ։

Ալեքսանդր Հարությունյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր