Քավության նոխազի կամ էլ ինքնասպան ծաղրածուի առաքելություն է ստանձնել
Advertisement 1000 x 90

Քավության նոխազի կամ էլ ինքնասպան ծաղրածուի առաքելություն է ստանձնել

Ալեն Սիմոնյանը ՔՊ-ի ամենաանշառ, անվնաս, որոշումների վրա որևէ ազդեցություն չունեցող արարածն ա։ Չգիտես ինչու, նա կամովին քավության նոխազի կամ էլ ինքնասպան ծաղրածուի առաքելություն է ստանձնել։ Այսինքն, իր անլուրջ և զվարճալի կերպարով Ալենն իր վրա է վերցնում քննադատական ալիքի մի զգալի մասը՝ փոշիացնելով հանրային բողոքի արդյունավետությունը։ Այն դեպքում, երբ վարչապետն ու արտգործնախարարը տապալել են արտաքին քաղաքականությունը, պաշտպանության նախարարը սահմանների անվտանգությունն ապահովելու փոխարեն գույքային ձեռքբերումներ է անում, Անվտանգության խորհրդի քարտուղարը ավելի շատ ուկրաինական ժողովրդավարությամբ է մտահոգված և այսպես շարունակ։

Ալեն Սիմոնյանի դեմ պայքարը քաղաքական թակարդ է, դա նշանակում է կռվել ոչնչի դեմ, ինչը առաջին հերթին հենց Հայաստանը կազմաքանդող փոքրիկ խմբակի շահերից է բխում։

Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր