Apple-ը մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ «էական փոփոխություններ» կկատարի Apple Watch-ի ինտերֆեյսում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը։
WatchOS 10 ժամացույցի նոր օպերացիոն համակարգը կներկայացվի WWDC-ում 2023 թվականի հունիսին։ WatchOS-ի դիզայնը վերջին մի քանի տարիների ընթացքում շատ չի փոխվել, սակայն Գուրմանը կարծում է, որ այս տարի ամեն ինչ այլ կերպ կլինի:
«Կարծում եմ, որ նոր watchOS-ը կստանա զգալի թարմացում՝ նկատելի փոփոխություններով՝ ի տարբերություն iOS 17-ի: Կարևոր է, որ watchOS-ն ունի լայնածավալ թարմացում՝ հաշվի առնելով, որ Apple Watch-ի ապարատը մեծ փոփոխություններ չի նախատեսում», – ասել է Գուրմանը։
Նա հավելել է, որ Apple Watch-ի մեծ թարմացում պետք է սպասել հաջորդ տարի։ Ըստ լուրերի՝ այն ներառելու է միկրո-LED դիսփլեյ։