Պատմության համար. 2023թ ապրիլ, Հայաստան: Աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի առաջ: Արցախն 3 ամիս շարունակ բացարձակ շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից: 2020թ. նոյեմբերից թշնամին անընդհատ հարձակվում է Հայաստանի վրա՝ օկուպացնելով զգալի տարածքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
«Բանակում չդադարող զոհեր՝ առանց բացահայտումների…
Երկրում իշխում է կապիտուլյացիոն ռեժիմ, որը պետական պարտքը հասցրել է մոտ 11մլրդ $-ի և բացահայտ խոսում է Արցախը լրիվ հանձնելու, ՀՀ սուվերեն տարածքից նոր զիջումներ անելու մասին:
Այդ ընթացքում հանրությունն ակտիվ քննարկում է.
– Ճի՞շտ էր արդյոք ՀՀ Ազգային Ժողովի կապիտուլյացիոն ռեժիմի ներկայացուցիչ նախագահն, երբ ՀՀ քաղաքացու «դավաճան» կանչին պատասխանեց ոհմակով հարձակմամբ, գետնին պառկացնելով և դեմքին թքելով…
Ի գիտություն.
պաշտոնական տվյալներով ՀՀ-ում այդ նույն անձին առնվազն 300.000 քաղաքացի համարում է առնվազն դավաճան:
Հ.գ. մնում է հասկանալ՝ այս ամենի մեջ Ռուսաստանը, Ֆրանսիան, թե՞ ԱՄՆ-ն է մեղավոր»։