Tesla-ն թողարկել է «GigaBier» գարեջուրը
Advertisement 1000 x 90

Tesla-ն թողարկել է «GigaBier» գարեջուրը

Իլոն Մասկի Tesla-ն ալկոհոլի շուկա է մտնում «GigaBier» գարեջրի հետ։ Ընկերությունը նշում է, որ Tesla GigaBier-ը նախատեսված է Cybertruck-ի ձեւին համապատասխանելու համար՝ հարգելով գերմանական Reinheitsgebot գարեջրագործության 500-ամյա ավանդույթը։

GigaBier-ը սահմանափակ քանակությամբ պիլզներ ոճի գարեջուր է, որը եփվում է Բեռլինում՝ օգտագործելով Tesla-ի բացառիկ Cyberhops շտամը: Պատրաստված է «կիբերհոպսի», գարու ածիկի, խմորիչի եւ ջրի խառնուրդից։ Այն ունի ցիտրուսի, բերգամոտի եւ քաղցր մրգերի նոտաներ: Փաթեթում առկա է երեք շիշ, յուրաքանչյուրը 330 մլ եւ ունի անթերի փայլուն սեւ թեւ՝ մթության մեջ փայլող «Giga» ջրանիշով:

96 դոլար արժողությամբ Cybertruck «GigaBier» գարեջուրը, որը վաճառվում եւ տարածվում է BrouwUnie-ի կողմից, այժմ հասանելի է բացառապես Tesla-ի կայքում:

news.am