
Ապրիլի 3-ին, ժամը 17:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող քարե ավտոտնակը մասնակի փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել է ավտոտնակի կողային պատը՝ 18 քմ. մյուս պատերին առկա են ճաքեր։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։