Հնդկաստանը նախատեսում է բանակում ջորիներին մասամբ փոխարինել ռոբոտներով
Advertisement 1000 x 90

Հնդկաստանը նախատեսում է բանակում ջորիներին մասամբ փոխարինել ռոբոտներով

Հնդկաստանը նախատեսում է մինչեւ 2030 թվականը բանակում ջորիներին 60%-ով փոխարինել ռոբոտ- ջորիներով։ Այս մասին գրում է Indian Defense Research Wing-ը։

Ինչպես նշում է աղբյուրը, հնդկական բանակում ջորիներն օգտագործվում են բարդ կլիմայական պայմաններ ունեցող դժվարանցանելի շրջաններում բեռներ տեղափոխելու համար։ Հնդկական բանակը նախատեսում է գնել չորս ոտք ունեցող ջորի-ռոբոտներ, որոնք ինքնագնաց են, կարող են  տեղաշարժվել տարատեսակ  տեղանքով ու խուսափել խոչընդոտներից։

Բացի այդ, ըստ Indian Defense Research Wing-ի հաղորդման, հնդկական բանակը մտադիր է ձեռք բերել փոքր, միջին եւ մեծ բեռնատար անօդաչու սարքեր, որոնք կարող են տարբեր բեռներ հասցնել սահմանի հեռավոր հենակետեր։

Ավելի վաղ CNN News18-ը հայտնել էր, որ հնդկական բանակը ռեակտիվ ինքնաթիռների  հրատապ գնում  է սկսել՝ խոցելի սահմանային շրջաններում, այդ թվում՝ Չինաստանի հետ սահմանին վերահսկողության եւ մարտերի համար:

Մինչ այդ՝ հայտնի էր դարձել, որ հնդկական ICOMM ընկերությունը, որը  Megha Engineering & Infrastructures Ltd (MEIL) խմբի մաս է կազմում, պայմանագիր է կնքել Caracal-ի հետ՝ տարբեր տեսակի հրաձգային զենքի արտադրություն կազմակերպելու համար։

news.am