Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.
«ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ ՍՏՈՒՄ Է
Իոաննիսյանը որպես հաստատված փաստ է ներկայացրել այն, որ իմ վստահորդ Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանի գլխին հարվածել է «կտրող գործիքով», մինչդեռ այդ հանգամանքը որևէ կերպ, անգամ որպես նախնական եզրահանգում, հաստատված չէ վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Ավելին, միջադեպին ականատես որևէ մեկը հանրության առջև չի պնդել, որ Մհերի ձեռքին հաստատապես տեսել է որևէ առարկա։ Մինչդեռ թե՛ Մհեր Սահակյանը, թե՛ ես բազմիցս հրապարակավ պնդել ու հիմնավորել ենք, որ հարվածը հասցվել է բռունցքով և ոչ թե ինչ-որ առարկայով։
Այս ամենը նկատի առնելով, ինչպես նաև հաշվի առնելով Իոաննիսյանի աննախադեպ բարձր իրավագիտակցությունը (դրա առհավատչյան է նրա ակտիվ մասնակցությունը Սահմանադրական բարեփոխումների, Ոստիկանական բարեփոխումների ու մի շարք այլ բարեփոխումների գործընթացներին)՝ պնդում եմ՝ որ Իոաննիսյանը չէր կարող չգիտակցել, որ իր գրածը սուտ է։ Ընդ որում, հնարավոր է՝ այդ սուտը հետապնդում է հանրությանը մոլորեցնելու նպատակ։
Հուսով եմ՝ ամենայն հայոց փորձագետի հետ համագործակցող միջազգային կառույցների ղեկավարությունը անձամբ նրանից կփորձի պարզել, թե ինչու է նա ստում»։