
Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երեւանի բնակիչ 47-ամյա Արմեն Քալանթարյանն իր մոտ զենք է կրում։
Կայքի տեղեկություններով՝ Ա․ Քալանթարյանը «Գաջի գործարանի Միշայի» տղան է, որը «Գաջ» ՍՊԸ տնօրենն է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։