Պարեկները մեքենայում գտել են դանակահարված տղամարդու և տաք հետքերով բացահայտել կռվի հանգամանքները
Advertisement 1000 x 90

Պարեկները մեքենայում գտել են դանակահարված տղամարդու և տաք հետքերով բացահայտել կռվի հանգամանքները

Երևանի գնդի պարեկները գիշերային հերթափոխի ժամանակ Ռիգայի փողոցում նկատել են ամբողջովին վնասված Peugeot մակնիշի ավտոմեքենա, որը կասկած է առաջացրել պարեկների մոտ։ Մոտենալով ավտոմեքենային՝ նկատել են ղեկի մոտ նստած արնաշաղախ, ինքնազգացողությունը կորցրած քաղաքացու, գրում է shamshyan.com-ը։

Պարեկներն իրենց ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ դեղորայքի միջոցով օգնություն են ցուցաբերել վիրավորին՝ օգտագործելով նաև նաշադիր, վիրակապ ու յոդ, ապա ահազանգել ոստիկանություն և կանչել շտապօգնություն։

«Միքայելյան» բժշկական կենտրոնում պարզվում է՝ վիրավորը մարմնի տարբեր հատվածներում ունի կտրած-ծակած վերքեր։ Եթե ժամանակին պարեկները նրան չօգնեին, հնարավոր է՝ նրա կյանքը փրկել չհաջողվեր։

Վնասված Peugeot-ն, որի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր, տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։

Վիրավորը՝ Երևանի  բնակիչ 32-ամյա Էդգար Կուրղինյանը, ի վիճակի չի եղել կատարվածի միասին բացատրություն տալու։

Մինչ բժիշակները պայքարել են վիրավորի կյանքի համար, իրավապահները Կոմիտաս պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում նկատել են մի քանի անձանց, որոնք բարձրաձայն հայհոյել են և դրսևորել հակահասարակական վարք։ Պարեկները նկատում են, որ նրանցից մեկի գոտկատեղին սառը զենքի նմանվող առարկաներ կան, ապա խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով նշված անձինք տեղափոխում են ոստիկանություն։

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ունեցել են կասկածներ, որ այդ անձինք մասնակցեն են 1 ժամ առաջ «Միքայելյան» հիվանդանոց տեղափոխված Է․ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու միջադեպին։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երևանի բնակիչներ 32-ամյա Էրիկ Ստեփանյանը, ում մոտ անձնական խուզարկութամբ հայտնաբերվել է գաղտնի փականով 16 սմ ընդհանուր երկարությամբ ծալովի դանակ, 30-ամյա Էդուարդ Երեմյանը, 32-ամյա Սամվել Հայրապետյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Է․  Կուրղինյանի հետ, փոխադարձ հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցին, ապա կոտրել են Է․ կուրղինյանի կողմից շահագործբովող Peugeot մակնիշի ավտոմեքենայի ապակիները, որից հետո, ըստ նախնական տեղեկությունների՝ 22-ամյա Գևորգ Եպիսկոպոսյանը, 32-ամյա Վաչե Հարությունյանը իրենց մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկաներով և մահակով հարվածներ են հասցրել Է․ Կուրղինյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Գ․ Եպիսկոպոսյանին և Վ․ Հարությունյանին հայտանբերելու ուղղությամբ։