
Մաշտոցի պողոտայում այսօր՝ ապրիլի 5-ին, 16։20-ի հանկարծամահ եղած քաղաքացի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։