Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին, ով հայտնել է որ Վարդենիկ գյուղի 17 փողոցի տներից մեկում դիեր կան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 17 տան լոգարանում հայտնաբերել են նույն տան բնակիչներ Ավետիք Հ․-ի և Անահիտ Հ․-ի դիերը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացաները ամուսիններ են, և մահվան պատճառը լոգարանում առաջացած շմոլ գազն է։ Իսկ նրանց հայտնաբերել է ազգականը։