
Երևանի կենտրոնում «Կարապի լճի»-ում երեկ` փետրվարի 10-ին մեկնարկեց սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնը: Սիրահարների համար Երևանի քաղաքապետարանը և Արարատյան հայրապետական թեմը Կարապի լճի մոտ համերգ-հրավառություն էր կազմակերպել:
Սիրահարներին իրենց կատարումներով ողջունեցին հայ շոու-բիզնեսի մի խումբ երգիչ-երգչուհիներ. Աննա Խաչատրյանը, Սոֆի Մխեյանը, Սոնե Սիլվերը, Լիլիթ Կարապետյանը, Օլգա Այվազյանը, Լիդուշիկը և այլք: Այդ ընթացքում սպիտակ ձիով երիտասարդը սիրահարներին սիրահարներին աղաբլիթներ բաժանեց: Նշենք, որ ավանդույթի համաձայն, Սբ. Սարգսի տոնին երիտասարդները աղաբլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն իրենց ապագա կնոջը կամ ամուսնուն:
Ամբողջությամբ՝ life.tert.am