ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 5-ին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տարել 32-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով:
Կատարվում է նախաքննություն: