
Հակակոռուպցիոն կոմիտեն քովիդի հետ կապված քրեական վարույթի շրջանակում նոր ձերբակալություններ է իրականացրել «Մեդլայն» բժշկական կենտրոնում: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը, ով այլ մանրամասներ չհայտնեց:
Նշենք, որ «Հայկական ժամանակ»–ի տեղեկություններով՝ խոսքը շուրջ 10 բժշկի մասին է։