76 տարեկան հասակում մահացել է ջազի համաշխարհային աստղ Ալ Ջերոն:
2008-ի հոկտեմբերի 21-ին Ալ Ջերոն Երևանում էր:
«Իմ սիրելի երաժշտությունը մարմնիս մեջ է, արյանս հոսքի հնչյուններն են լռության մեջ: Երաժշտությունը մեր օրերում չարաշահվում է: Այն բարձր արվեստ է, սակայն այսօր մարդիկ գերհագեցած են երաժշտությամբ, մարդիկ այլևս լուրջ չեն վերաբերվում երաժշտությանը, այն չեն վայելում հանգիստ, մի գավաթ գինի ըմպելով: Երաժշտությունն այսօր ամենուր է` խանութում, ատամնաբուժարանում, ամենուր, և, կարծես, կորցնում ենք մեր զգայունությունը երաժշտության հանդեպ, մենք այլևս չենք նկատում երաժշտության գեղեցկությունը, այն դառնում է մի բան, որն ուղղակի տեղի է ունենում, երբ դու ինչ-որ ուրիշ գործով ես զբաղված: Ուստի ես լռությունը հիմա շատ եմ սիրում»,-Երևանում տված իր հարցազրույցներից մեկում ասել էր համաշխարհային աստղը,- գրում է asekose.am-ը: