Շիրակի մարզում այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 20։30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում բախվել են Հաբետ Սարգսյանի վարած շտապօգնության ավտոմեքենան և Սամսոն Վարոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։ Հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Հ․ Սարգսյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի ու այդ վիճակով էլ Գյումրու շտապբուժօգնության հերթապահ բժշկուհու հետ մեկնելիս է եղել կանչի վայր։
Վթարի փաստով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։