Հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Ոսկետափ գյուղի բնակիչներ 1968 թ. ծնված Սմբատ Մ.-ն, 1969 թ. ծնված Գայանե Ա.-ն, 1995 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, 1996 թ. ծնված Կարինե Մ.-ն և 2004 թ. ծնված Արևիկ Մ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են հյուրասենյակում տեղադրված փայտի վառարանից տունը ծուխ լցվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
Ավելի վաղ հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սննդային թունավորման դեմ բուժօգնություն են ստացել 1964 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն, 1989 թ. ծնված Արմինե Պ.-ն և 2008 թ. ծնված Անի Կ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են տնային պայմաններում պատրաստված պահածոյացված սմբուկ ուտելու հետևանքով: