Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ Թոթովենցի փողոցի խաչմերուկում փետրվարի 13-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Օpel Vectra մակնիշի 35 SD 686 (վարորդ` Ա. Ս.), Samand մակնիշի 083 II 13 (վարորդ` Կ. Հ.), Ford Escort մակնիշի 67 DR 777 (վարորդ` Բ. Հ.) և Lada Granta մակնիշի 35 TS 068 (վարորդ՝ Զ. Թ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, առկա է վառելիքի արտահոսք:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:
Տուժածներ չկան: