Այսօր՝ ապրիլի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խուդյակով 7-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիներն իրենց ուժերով մարել են հրդեհը։
Պարզվել է, որ այրվել է Ա․ Թադևոսյանին պատկանող տան նախասրահում տեղադրված բազմոցը և ջերմահարվել պատը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։