Անվտանգային համակարգը մի քանի աստիճանում չի գործել. պատկերացրեք, որ դա կարող էր լինել դիվերսիոն խումբ. Աբրահամյան
Advertisement 1000 x 90

Անվտանգային համակարգը մի քանի աստիճանում չի գործել. պատկերացրեք, որ դա կարող էր լինել դիվերսիոն խումբ. Աբրահամյան

Այն տեղեկատվությունը, որը այս պահի դրությամբ ստացվել է, պարզորոշ ցույց է տալիս, որ անվտանգային համակարգը մի քանի աստիճանում պարզապես չի գործել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով փաստին, որ ադրբեջանցի զինծառայողները հայտնվել են Հայաստանի տարածքում:

«Առաջինը բուն առաջնագիծն է, որտեղով տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողների հատումը: Նրանց թիվը տարբեր աղբյուրներով տարբեր են: Ինքս հստակ թիվը չգիտեմ, բայց նվազագույնը երկու ադրբեջանցի զինծառայողի անցման մասին է խոսվում: Երկրորդը, այն բնակավայրերը, որտեղ նրանց տեսել են բնակիչները եւ որտեղ տեղի է ունեցել ձերբակալումը, ցույց է տալիս, որ այդ բնակավայրերը առաջնագծից ուղիղ գծով 15-16 մինչեւ 20 կմ խորության վրա են: Այսինքն ադրբեջանցի զինծառայողները, եթե հաշվի առնենք, որ ճանապարհներով են եկել, դա կարող է այլ ուղղություններով ավելին լինել, քան 20 կմ-ն է: Այսինքն նաեւ ներքին անվտանգային համակարգը չի գործել: Որեւէ տեղում ֆիքսում չի եղել: Պատկերացրեք իրավիճակ, որ ադրբեջանցի զինծառայողները ոչ թե թակեին հայ բնակչի տան դուռը, այլ պարզապես հարձակման դիմեին կամ այլ գործողություն իրականացնեին»,-ասաց նա:

news.am