Ավետիք Իշխանյանը գրում է.
«ԿԵՑՑԵ ՄԱԼԻՇԿԱՅԻ ՏԻԿԻՆԸ
Վարչապետ կոչեցյալը շարունակում է իր ցուցադրական այցերը դեպի մարզեր, իբր հետաքրքրվելով մարզերի զարգացման ծրագրերի հետ։ Իրականում, այդ մարզային «խորհրդակցությունները» մեկ նպատակ են հետապնդում՝ ստուգել մարզպետարանների աշխատողների հավատարմությունը և նրանց հանձնարարել մաարզի ողջ բնակչությանը պահել ահուսարսափի մեջ։ Բռնապետիկն այցի ժամանակ ցուցադրում է իր իշխանության բաղադրիչները՝ շքեղ մեքենաների շարասյուն, անթիվ թիկնապահներ, որոնք հովանոցը պահած ուղեկցում են իրենց տիրոջը։ Իհարկե, ինչպե՞ս կարող է երեկվա միջակ լրագրողն ինքն իր գլխավերևում պահել հովանոց։Եվ ոչ միայն իր, այլև իր ընտանիքի բոլոր անդամների գլխավերևում պետք է թիկնապահները պահեն հովանոցը։Սա մի կողմից չտեսություն է, մյուս կողմից մարդկանց նվաստացնելուց հաճույք ստանալու մոլուցք։ Որպես կանոն, բռնապետիկը մարզային այցերին նախապատրաստում է նաև կեղծ բեմադրություններ, հանկարծ հայտվում են կանայք, որոնք օրհնում և պաշտում են բռնապետիկին։ Եվ ահա, երեկ տեղի ունեցավ անսպասելի դիպված՝ հայտնեց արժանապատվություն ունեցող հայ տիկին և հովանոցը նետեց դավաճանի ուղղությամբ։ Բնականաբար, տիկնոջը ձերբակալեցին և մեղադրանք առաջադրեցին։
Սա այն դեպքն է,որ անկախ կուսակցական կամ այլ պատկանելիությունից, անձնական համակրանքներից, հակակրանքներից, բոլոր արժանապատվություն ունեցող քաղաքացիները պետք է պաշտպանեն Մալիշկայի տիկնոջը, քանի որ նա խորհրդանիշն է հայոց արժանապատվության»։