Վլադիմիր Մատտիրոսյանը ֆեյսբուքում գրել է.
«Էս ժողովուրդը մի օր հույսը կտրելու է էս երկրի վերնախավից ու քաղքենի էլիտայից, կուսակցություններից ու կուսակցապետերից, քաղաքական գործիչներից ու քաղաքական գործիքներից, գեներալներից ու կտրիճներից, փրկիչներից ու հսկիչներից, քաղ. պայծառատեսերից ու քաղ. ավանտյուրիստներից ու դաժան կերպով կամ ավելի ճիշտ դուզ գեղական կարգով լուծի սրանց հարցերը:
Այ էդ ժամանակ զոնտիկ շպրտելը կթվա կոմպլիմենտ: Թող մի կողմից սրանք դեռ շարունակեն «սիրում ենք ձեզ» գոռալով պատվազրկել ու անելանելի վիճակի մեջ դնել էս ժողովրդին, մյուս կոմից էլ սրանց իբր ընդդիմացողներն էլ մուննաթ գալով շարունակեն «ժեխ» ու «անգիտակից» կոչել նրանց:
Սրբելու են դաժան ու անողոք, որովհետև նախ կառավարողը պետք է ունենա կառավարելու բարոյական իրավունքի գիտակցում, հանրային պատասխանատվություն, եթե այն չկա կամ ստորադասվում է ապա գործի են անցնում առողջ հանրային էլիտաները, եթե դա էլ չկա ապա գործի են անցնում պետական համակարգի առողջ տարրերը, եթե դա էլ չկա, ապա գործը միշտ հասնում է ռազմական հեղաշրջման, եթե դա էլ չկա՝ վախեցեք անողոք ու խելագարված ամբոխներից»: