Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.
«Թքի ֆետիշ ունեցող դավաճանը, որն իրա կաշին փրկելու համար թռել էր Ռուսաստան, երբ Հայաստանում ծնողներն իրենց անհայտ կորած որդիներին էին փնտրում, ողբում զոհվածների համար, հիմա իրանց զավթած դատարանում դատի է տվել լրագրող Ani Գևորգյանին, այն բանի համար, որ լրագրողն ասել էր, որ դավաճանը ֆեյքային գրոհ է սկսել իր և իր երեխայի դեմ։ Շրջափակված դատարանն էլ, բնականաբար, դավաճանի օգտին է վճիռը կայացրել՝ ստիպելով, որ Անին փող տա դավաճանին։
Անի Գևորգյանն այսօր Ազգային ժողովի մոտ դրամահավաք էր անում։
Ես էլ գնացի, փոխանցեցի հակաժողովրդավարության, մարդու իրավունքների ոտնահարման տարադրամը՝ Եվրոն, որով առնում են ցեղասպան Ադրբեջանի գազը, խթանում հայերի բնաջնջմանը՝ աջակցելով Ադրբեջանի կողմն անցած դավաճաններին Հայաստանում։
Ինչպես նաև, ի զորակցություն Անի Գևորգյանին, և քանի որ Հայաստանի յուրաքաչնյուր քաղաքացի ու հայ դավաճանների հետ կարող է վարվել այնպես, ինչպես ուզում է, իմ վերարտադրությամբ կրկնում եմ նրա խոսքերը, որի համար զավթված դատարանը վճիռ է կայացրել ի նպաստ Արցախը հանձնող, Հայաստանի քաղաքացիներին 3 ամիս շրջափակման մեջ պահող դավաճանի․
«Տեսեք, եթե դավաճանները այս ամենի հետ կապ չունեն… Ակնհայտ է, որ Անի Գևորգյանի նկատմամբ տեղի է ունենում հանցագործություն, ըստ էության: Իր մանկահասակ երեխան է թիրախավորվել անգամ: Եթե իրենք կապ չունեն, իսկ ես վստահ եմ, որ կապ ունեն: Ավելին, ես վստահ եմ, որ սա անմիջապես ալ*ն սի**յանի կողմից պատվիրված գործողություն է, որովհետև սա հաջորդել է, հենց, ալ*ն սի**յանի վարքագծին Խորհրդարանում: Ես դրանում, էսպես, վստահ եմ»:
Անի Գևորգյանին աջակցելու համար կարող եք գումար փոխանցել այս հաշվեհամարներին՝
2479401041170000AMD
2479401041170010 USD
Ardshinbank»