4 զոհ, 6 վիրավոր` ապացուցելու, որ ադրբեջանցիներն են հարձակվում. Գագիկ Համբարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

4 զոհ, 6 վիրավոր` ապացուցելու, որ ադրբեջանցիներն են հարձակվում. Գագիկ Համբարյան

«4 զոհ, 6 վիրավոր` ապացուցելու, որ ադրբեջանցիներն են հարձակվում․․․․

ՀՀ ՊՆ֊ի կողմից տարածված տեսանյութից հասկացա, որ “ասֆալտ” Սուրիկի ղեկավարած գերատեսչությունն այս նյութով եսիմում ապացուցում է որ ադրբեջանցիներն են հարձակվում մեզ վրա… Է հետո՞… Ու՞մ է պետք այդ ապացույցները… Ու’մ պետք է, այդ մասին վաղուց գիտեն ու արհամարած ունեմ Նիկոլ Անհողի ապացույցները…

Հետաքրքիր է, ինչու՞ մեր զինվորները չեն կրակ բացում իրենց մոտեցող թուրքերի մեքենայի վրա… Ի՞նչ, երազում էին, որ թուրքը քաղաքակիրթ խոսելու է հետները…

Քանի դեռ հայ զինվորը լսում և ենթարկում է թուրքի դեմ ծնկած կապիտուլյանտին, ի տարբերության դրան, ով սարսափի նոպաների ժամանակ պահ է մտնում բունկերներում և ծպտուն չի հանում, երբ թուրքն իրեն վիրավորում է, ինքը` զինվորը նվաստանալու է թուրքի առաջ, վճարելու է հայրենիքի տարածքներով և իր կյանքով…»։

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր