Աղասի Միքայելյանը ֆեյսբուքում գրել է.
«Մկոն ինտելեկտուալ զինվորականի տեսակ էր։ Ընկերոջը, հայրենիքին, ընտանիքին նվիրված զինվորական։ Մկոյին թևաթափ եղած մի անգամ եմ տեսել. Եռաբլուրում` Սիմոնյան Հովիկին հողին հանձնելիս։
Մկոյի հետ երջանկություն եմ ունեցել շատ շփվելու։ Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ զանգեց, ասեց սա վերջանա հանդիպենք։ Չստացվեց։ Միշտ զբաղված էր ու միշտ առաջին շարքերում։ Թալիշից մինչև Ջրական, ու մինչև Տեղ։ Ավաղ ՏԵՂը վերջինն էր։
Հավերժ փառք քեզ ախպերս։
Մի անգամ ասեցիր, որ Հովոյի գործը կիսատ չի մնալու։ Քո գործն էլ կիսատ չի մնա»։