
Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում «Գուրման» պանդոկի մոտ բախվել են Isuzu և ZIL մակնիշի բեռնատարները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու, ով արգելափալված է եղել մեքենայում, դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։