Երկիրը պատրաստվում է հերթական պարտության. Էդգար Ղազարյան
Advertisement 1000 x 90

Երկիրը պատրաստվում է հերթական պարտության. Էդգար Ղազարյան

Պետական սահմանի պահպանության գործառույթը ՀՀ Զինված ուժերից փոխանցվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության գրեթե անզեն և անմարտունակ սահմանապահ զորքերին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Էդգար Ղազարյան.

«Այդ նույն ժամանակ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն ազատվում է զբաղեցրած պաշտոնից` առանց նոր նշանակման։ Այս պահին, երբ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է նոր լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին, երկրում հայտարարված չէ ռազմական դրություն, Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը գտնվում է զինվորական հոսպիտալում, թափուր են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի երկու տեղակալների և ՀՀ ԱԱԾ  սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնները»։

 



Նման նյութեր