Չինաստանում փորձնական մենամարտ է տեղի ունեցել երկու անօդաչու ինքնաթիռների միջև, որոնցից մեկը կառավարվում էր արհեստական բանականությամբ, իսկ մյուսը՝ հեռավար օպերատորով։ Արդյունքում, ընդամենը մեկուկես րոպե տևած մերձամարտում, ԱԲ-ն ջախջախիչ հաղթանակ տարավ:
Այս եզակի օդային մարտը վարել է China Aerodynamics Research and Development Center-ի գիտնականների խումբը՝ պրոֆեսոր Հուանգ Ջունտաոյի գլխավորությամբ: Նրա կարծիքով, չնայած որոշ խնդիրներին, մենամարտը «ապացուցեց ԱԲ օդաչուական տեխնոլոգիայի տեխնիկական կենսունակությունը»։
Ըստ հետազոտողների՝ ունենալով հաշվողական հզոր ներուժ՝ ԱԲ-ն կարող է շատ ավելի ճշգրիտ կանխատեսել ճակատամարտի ընթացքը, քան մարդը, ինչը թույլ է տալիս դրան ճիշտ ժամանակին հեշտությամբ գրավել նախաձեռնությունը և փոխել մարտի ելքը։
ԱԲ-ի մյուս առավելությունն այն է, որ դրան չեն անհանգստացնում զուտ մարդկային խնդիրները, որոնք կապված են կենսաապահովման հետ, օրինակ՝ թթվածնի մատակարարման ընդհատումը կամ ճնշման տատանումները ոլորաններում և այլ մանևրների ժամանակ:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը