Wonder Dynamics ստարտափը ներկայացրել է վիդեոխմբագրման յուրօրինակ ծրագիր
Advertisement 1000 x 90

Wonder Dynamics ստարտափը ներկայացրել է վիդեոխմբագրման յուրօրինակ ծրագիր

Wonder Dynamics ստարտափը ներկայացրել է վիդեոխմբագրման Wonder Studio նոր ծրագիրը, որն արհեստական բանականության միջոցով կարող է ցանկացած կերպարի փոխարինել մեկ այլ կերպարով։ Դրա միջոցով կարելի է նկարահանել ցանկացած ֆիլմ, ապա հարկավոր է մկնիկի ընդամենը մեկ շարժում, որպեսզի հնարավոր լինի փոխարինել դերակատարներին կամայական արարածով։ Դրանք կշարժվեն ճիշտ այնպես, ինչպես բնօրինակները (ներառյալ դեմքի արտահայտությունները), կադրը կունենա նույն լուսավորությունը իսկ դետալները նույնությամբ կպահպանվեն:

Wonder Studio-ն օգտագործում է միայն մեկ տեսախցիկ՝ պատկերը վերլուծելու համար, բայց միևնույն ժամանակ այն կարող է ստեղծել իր ամբողջական անալոգը՝ բոլոր ստվերներով և այլ օպտիկական էֆեկտներով։ Տեսականորեն կադրում հնարավոր է ավելացնել ցանկացած կերպարի, բայց պետք է նախ ծրագրում ներբեռնել դրա պատրաստի մոդելը։

Ստարտափի գաղափարն այն է, որ երիտասարդ տաղանդավոր արտիստների ու ռեժիսորների համար հնարավորություն ստեղծվի կենտրոնանալու սյուժեի և կերպարների զարգացման վրա՝ մի կողմ թողնելով այն աշխատանքը, որն իրականացվում է հետագայում գրաֆիկական էֆեկտներ ստանալու համար։

Ինչպես վստահեցնում է Wonder Dynamics-ը, նրանք չեն խլում արվեստագետների աշխատանքը, ընդհակառակը, հեշտացնում են այն: Ներկայումս կինեմատոգրաֆիայում գրեթե ոչինչ չի նկարահանվում բնականորեն, կադրերի մեծ մասը ստեղծվում է համակարգչային գրաֆիկայի միջոցով։ Դրա պատճառով տեսողական էֆեկտների (Visual Effects – VFX) ստուդիաները տարիներ շարունակ ողողված են պատվերներով, իսկ առավել սուղ բյուջե ունեցող ֆիլմարտադրողներն ուղղակի ի վիճակի չեն օգտվելու այս ծառայություններից։ Wonder Dynamics-ն առաջարկում է այլընտրանքային լուծում, որի շնորհիվ այլևս կարիք չի լինի հսկայական գումարներ ծախսել գրաֆիկական էֆեկտներ ստանալու համար։

Հրապարակման պատրաստեց ita.am



Նման նյութեր