Nokia-ն Լուսնի վրա կկառուցի առաջին բջջային ցանցը
Advertisement 1000 x 90

Nokia-ն Լուսնի վրա կկառուցի առաջին բջջային ցանցը

Դեռևս հայտնի չէ Artemis-2 լուսնային առաքելության ոչ մեկնարկի ամսաթիվը, ոչ մասնակիցների անունները, սակայն Լուսնի զարգացման բիզնես հեռանկարներն արդեն լայնորեն շրջանառվում են, իսկ որոշները՝ խոստանում կյանքի կոչվել մոտ ապագայում։ Մասնավորապես, ամերիկյան Lockheed Martin ռազմաարդյունաբերական կորպորացիան, որը Պենտագոնի համար զենքի խոշորագույն մատակարարներից մեկն է, հայտնել է իր մտադրության մասին՝ դառնալու առաջին ընկերությունը, որը կսկսի գումար աշխատել Լուսնի վրա։

Հասկանալի է, որ միջմոլորակային բիզնեսում հուսալի հաղորդակցության առկայությունը պարտադիր պայման է։ Այն կկազմակերպի Lockheed Martin-ի դուստր ձեռնարկությունը՝ Crescent Space ընկերությունը: Այս ընկերության կողմից ստեղծված մերձալուսնային Parsec ցանցը կապ կապահովի ցամաքային կառավարման կենտրոնի և Լուսնի վրա գտնվող տիեզերագնացների միջև՝ օգտագործելով արբանյակների համաստեղությունը:

Ակնկալվում է, որ տիեզերագնացներն իրենց դիրքի մասին տեղեկությունները կստանան ինչպես Parsec-ից, այնպես էլ ցամաքային GPS ցանցից: Առաջին նավիգացիոն արբանյակները կարող են հայտնվել երկու տարուց։

«Լուսնի վրա աշխարհում առաջին բջջային ցանցի» անմիջական կազմակերպումը վստահված է ֆիննական Nokia ընկերությանը։ Այն հիմնված կլինի LTE/4G համակարգի վրա, որը շատ մոտ ապագայում Լուսին կհասցվի SpaceX հրթիռով։

Ցանցը էներգիա կստանա բազային կայանից։ Բազանը կապահովի կապը վայրէջքի և վերգետնյա ռովերի միջև:

Հրապարակման պատրաստեց ita.am