Ի դեպ, Ադրբեջանի դրոշի համար փաշինյանական ողջ հիստերիայում հստակորեն երկու գիծ են առանձնանցում։ Մեկը դրոշը վառող Արամ Նիկոլյանին դաշնակ հռչակելն է, իսկ մյուսը՝ նրան սահման ուղարկելու պահանջն է։
Էս երկու մոտիվին հարկ է առանձին անդրադառնալ։
1․ Դաշնակների մասով։ Ադրբեջանցիների ընկալումներում Ղարաբաղը հայկական համարող, պայքարող բոլոր հայերը դաշնակ են, եթե անգամ ՀՅԴ հետ որևէ կապ չունեն։ Իսկ այ Ղարաբաղն Ադրբեջանի մաս համարողներին էլ ադրբեջանցիներն անվանում են «ողջամիտ հայեր»։ Ու խիստ ուշագրավ է, որ փաշինյանական ֆեյքերի քշողները, փաստացի, նույն ընկալումներն ունեն։ Ստեղ նկատի չունեմ, թե դրանք ադրբեջանական ֆեյքեր են․ չէ, հենց ՔՊ-ի ֆեյքերն են․ ուղղակի իրենց քաղաքական ինքնությամբ ՔՊ-ականները ադրբեջանցիներ են։
2․ Սահման ուղարկելու մասով։ Ստեղ ես չհիշացնեմ ՔՊ-ական տարբեր գործիչների նմանատիպ կոչերը, որ պարբերաբար հնչում են։ Զուտ ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ այդ «սահման ուղարկելը» ՔՊ-ականների բառապաշարում էվֆեմիզմ է, որը նշանակում է․ «լավ կլնի քեզ թուրքի բերան ուղարկենք, բալքիմ քեզ ընտեղ թուրքը սպանի»։ Հայրենիքը պաշտպանելու հետ ՔՊ-ականների նման կոչը որևէ կապ չունի․ մենք հո տեսնում ենք, թե Հայաստանը ոնց են պաշտպանում։
Վահագն Մխոյանի էջից