- Նիկոլյան Արամը ինչ արել՝ լավ է արել: Ճիշտ է արել: Ապրի ինքը: Հալալ է:
- Նիկոլյանի արարքը ջրի երես հանեց տակի մնացած բոլոր թաքնված նիկոլականներին:
- Թուրքը դրոշ վառելով ավելի թուրք չի դառնա, եթե կրակելու է՝ էլի կկրակի: Թուրքի չկրակելու գրավականը ուժեղ պետություն, բանակ ու հրամաններ տալու ունակ և համարձակություն ունեցող իշխանություն ունենալն է:
- Եթե Հայաստանին զրկելու են այլևս նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց՝ ՋՀԱՆԴԱՄԻՆ զրկեն: Մեզ զրկում են մեր հողում ապրելու իրավունքից, դրա մասին անհանգստացեք:
- Այս իշխանությունը չի կարողանում մի միջոցառման անվտանգային ռիսկեր հաշվարկել, սահմանի անվտանգային ռիսկեր ո՞նց էր հաշվարկելու:
- Հային փաթաթել են եռագույնով ու գնդակահարել: Միջազգային հանրությունը էդ տեսարանին էմոցիոնալ չվերաբերվեց և չտվեց ոչ մի գնահատական: Մեզ ոչ մի այլ գնահատական էդ հանրության կողմից արդեն չպետք է հուզի:
Հ.Գ. Դրեք մի կողմ ձեր «միմիայն» իշխանատենչության ամբիցիաները, ցույց տվեք հարցեր լուծելու ունակ թիմ, հարցրեք մասնագետներին, թե ինչպիսի քայլերն են էմոցիաներ գեներացնում, ազնիվ եղեք մարդկանց հետ, բացեք արխիվները, հայտարարեք ԱՄԵՆ ԳՆՈՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ անելու ձեր պատրաստակամության մասին և ամենակարևորը ԱՊԱՑՈՒՑԵՔ, որ դա ուզում եք: 3-4 օր չեն դիմանալու սրանք:
Հ.Գ.2. ԿԱՐԵՒՈՐԸ: Ամորձիներդ պնդացրեք: Մի սպասեք դրսից զանգի: Ռուսներն էլ, ամերիկացիք էլ իրենք իրենց կապի դուրս կգան ձեր հետ, հենց զգան, որ արդեն ձեր հետ պիտի խոսեն: Իսկ մինչև այդ, եթե ԴԱԲՌՈ-ի կամ ՕՔԵՅ-ի եք սպասելու, ուրեմն ձեր տեղը այնտեղ է, որտեղ որ հիմա գտնվում եք:
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի էջից