Դուք հերոս չեք, եթե այդքան խիզախ եք, զինվորական համազգեստով գնացեք սահման. Անի Սամսոնյան
Advertisement 1000 x 90

Դուք հերոս չեք, եթե այդքան խիզախ եք, զինվորական համազգեստով գնացեք սահման. Անի Սամսոնյան

Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից.

«Ադրբեջանական դրոշ եք վառում Երևանու՞մ, լուսառատ և անվտանգ դահլիճու՞մ: Դե այդքան խիզախ եք զինվորական համազգեստ հագեք ու գնացեք սահման:

Դուք հերոս չեք: Հերոսները հայկական բանակում են…

Տղերքը, ովքեր թողել են իրենց տունն ու տեղը:

Տղերքը, ովքեր ցրտին ու շոգին իրենց կամքն են կոփում:

Տղերքը, ովքեր թողել են իրենց սիրածին, կամ չեն գտնում իրենց սիրածին, որովհետև պետությունն են պաշտպանում:

Տղերքը, ովքեր պատրաստ են գնդակ ստանալ իրենց ճակատին` հանուն հայրենիքի»: