Խոշոր վթար Երեւանում․ կան տուժածներ
Advertisement 1000 x 90

Խոշոր վթար Երեւանում․ կան տուժածներ

Ապրիլի 14-ին, ժամը 23:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Երևանի Գեներալ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳն փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Getz» և «BMW COUPE» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ի․ Մ․-ն (ծնված 1983 թ․) և Ա․ Բ․-ն (ծնված 2009 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները տուժածներ Հ․ Ֆ․-ին և Վ․ Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են համապատասխանաբար «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։ Ի․ Մ․-ի, Ա․ Բ․-ի և Հ․ Ֆ․-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Վ․ Մ․-ինը՝ կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և շարժիչների հատվածում իրականացրել հովացման աշխատանքներ։