Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 14-ին ժամը 23:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գեներալ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ բախվել են «Hyundai Getz» և «BMW COUPE» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ի․ Մ․-ն (ծնված 1983 թ.) և Ա․ Բ․-ն (ծնված 2009 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Փրկարարները տուժածներ Հ․ Ֆ․-ին և Վ․ Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են համապատասխանաբար «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։ Ի․ Մ․-ի, Ա․ Բ․-ի և Հ․ Ֆ․-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Վ․ Մ․-ինը՝ կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և շարժիչների հատվածում իրականացրել հովացման աշխատանքներ: