«Մեր երկիրն այսպիսի վիճակի բերողները պատասխան են տալու, այս թշվառ վիճակը ամբողջությամբ արտացոլում է կապիտուլյանտի ու նրա խունտայի էությունը». Միքայել Գրիգորյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մեր երկիրն այսպիսի վիճակի բերողները պատասխան են տալու, այս թշվառ վիճակը ամբողջությամբ արտացոլում է կապիտուլյանտի ու նրա խունտայի էությունը». Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից.

«Խիստ հասկանալի հիստերիկ միջավայր ա ձևավորվել պետական ապարատում թշնամու թիմի հեռանալու կապակցությամբ: էլ ԿԳՍՄ-ն է հայտարարություններ տարածում և մեկնաբանում, էլ ուսապարկերն են ներողություններ խնդրում և ամաչում, որ իրենք Հայ են: Իսկ ո՞րն է նման հիստերիկ շտապողականության պատճառը, կարծում եմ որ նմանատիպ իրավիճակն անպատճառ չէ: Կապիտուլյանտի տերերը ըստ ամենայնի զգուշացրել են իրենց ճորտին, որ պատասխանը իրեն սպասեցնել չի տալու, դրա համար էլ սրանք իրենց բոլոր հասանելի լծակներով մաքսիմալ սկսել են ծալվել թշնամու առաջ և փորձում են ձեռքի տակ եղած խողովակ/ուսապարկերով մեսիջներ հասցնել իրենց «մեծերին» և ներողամտություն աղերսել:

Ահա այսպիսի խայտառակ պատկեր ունենք մեր երկրում, որն անզեն աչքով է նույնիսկ երևում:

Հ.Գ. Մեր երկիրն այսպիսի վիճակի բերողները պատասխան են տալու, այս թշվառ վիճակը ամբողջությամբ արտացոլում է կապիտուլյանտի ու նրա խունտայի էությունը, որը սրանք փորձում են փաթաթել Հայաստանի վրա, բայց ոչ Հայն է այդպիսին ոչ էլ Հայաստանը»:



Նման նյութեր