
Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, ապրիլի 14-ին մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահում հայտնաբերել, զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «RETAY Baron HK cal» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 10 փամփուշտով:
31-ամյա տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին: