Հովիկ Աղազարյանի համար մի հատ Ֆրոյդ գտեք. Նաիրա Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

Հովիկ Աղազարյանի համար մի հատ Ֆրոյդ գտեք. Նաիրա Զոհրաբյան

Հային մարդակեր ու վայրի ցեղ համարող Հովիկ Աղազարյանի համար մի հատ Ֆրոյդ գտեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ապրիլի 16-ին գրել է իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանը:

«Երբ ես, Նիկոլի բոլոր մարմնամասերը թուրքական չիլիով ուտողներին, Արցախը հանձնելու առիթով տոնական փարթի կազմակերպողներին, որ հրճվում էին, թե իրենց տան տղան էլ էդ «անտեր» Արցախի համար չի զոհվի, Հայաստանի տարածքների հեզաճկուն հանձնումը Ալիեւին ողջունողներին անվանեցի փայտի տաշեղ (жеխ Սուքիասյանի հոմանիշների բառարանով նշանակում է նաեւ փայտի տաշեղ), Նիկոլն իմ դեմ կազմակերպեց համաշխարհային այնպիսի ընդվզում, որի դեմ ավստորհունգարական արքայազն Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը լայթսի մեջ թիթիզություն էր։

Գլենդել նա դոնու-ից էլ 3 ու կես ատամ ունեցող մի այլ տաշեղ խիստ օպերատիվ սպառնաց, որ գալու է եւ ինձ խժռի։ Ասեմ, որ դեռ տեղ չի հասել։
Սույն տրագիկոմեդիան ավարտվեց նրանով, որ հպարտ նիկոլականության համար «վիրավորված» քայլականները նիստ արեցին ու ինձ հեռացրեցին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Եւ իմ «դատավճիռը» ԱԺ ամբիոնից կարդում էր Էդգար Ղազարյանի լեզուն ու ականջները կտրող՝ ընդամենը կենսաբանական sapiens-ը։

Իսկ երեկ «սիրո ու հանդուրժողականության» հայրենադավության տարեց զավակներից մեկը՝ Հովիկ Աղազարյանը, երեք միլիոն վարչապետերից մեկին, մի կնոջ, սեռախեղված հայհոյանքներ է հղում։ Այնպիսին, որ վերարտադրել հնարավոր չի։

Ու էս էն մարդն է, որ ներողություն էր խնդրում ողջ քաղաքակիրթ աշխարհից՝ որ չի փրկել ադրբեջանական դրոշը՝ մարդակեր ու վայրի ցեղերին բնորորշ դրսեւորումներից։ Այսինքն՝ հայերից։

Հիմա, внимание вопрос. Հովիկ Աղազարյանը, ով ունի կին, երեխաներ, թոռներ, ով 3 միլիոն վարչապետերի առաջ խոնարհվող, նրանց սիրող, այլ ոչ թե նրանց վրա՝ իր տեքստին համաձայն, սեռախեղված ակտ անող նիկոլականության անդամ է՝ վայր դնելո՞ւ է պատգամավորական մանդատն ու դիմի համապատասխան մասնագետների՝ անառողջ ֆետիշներից ազատվելու համար։

Իր քաղաքական թիմը քաղաքական պատասխանատվություն ստանձնելո՞ւ է իր այս մի «չլենի»՝ հայ կնոջն անարգելու համար։

Թե՞ դուք ինդուլգենցիա ունեք թքելու, ականջ ու լեզու կտրելու, սեռախեղված հայհոյանքներ շաղ տալու ու «պախկվելու» ժողովրդի թիկունքում։
Ալո, ասեմ իրազեկ քաղաքացի լինեք՝ անգամ ձեզ ընտրած ժողովրդի 80 տոկոսն այլեւս ձեզ հետ չի ու ձերը չի, ուստի, ինչպես կասեր դասականը՝ «մուշքի եկեք»։

Իսկ եթե ոչ՝ իմ տված գնահատականը՝ փետի տաշեղի մասով, շարունակում է մնալ ուժի մեջ»,- գրել է Զոհրաբյանը:



Նման նյութեր