«Արամ Նիկոլյանի և դահլիճի դրոշների պատռման գործողությունը մեր ազգային իմունիտետի արտահայտման դրսևորումն էր․ Տարոն Մանուկյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Արամ Նիկոլյանի և դահլիճի դրոշների պատռման գործողությունը մեր ազգային իմունիտետի արտահայտման դրսևորումն էր․ Տարոն Մանուկյան

Համալիրում կախված թուրքիայի և ադրբեջանի դրոշները ևս միջոցառումից հետո պատռվել են արժանապատիվ հայերի կողմից, սա ևս մեկ ապացույց է,որ մեր ինքնասիրությունը և ազգային գենը մեզանից խլել չեն կարող։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը․

«Արամ Նիկոլյանի և դահլիճի դրոշների պատռման գործողությունը մեր ազգային իմունիտետի արտահայտման դրսևորումն էր, հենց այդ ազգային իմունիտետն են այս տխրահռչակները փորձում կոտրել և վերջնական մեզ ծնկի բերել թշնամու առաջ:

Դա նրանց չի հաջողվելու, այդ իմունիտետը մեր արյան մեջ է և շուտով պայթելու է սրբելով դավաճանների ոհմակը նիկոլաաղազարյաններից մինչև սամսոնյան անիներ։

Հ.գ նահանջելու և համակերպվելու իրավունք չկա։ Մենք Հայրենիք չունենք թուրքին տալու»։