Մենք չենք ամաչում հայրենիքը թշնամուն հանձնել, բայց մենք ամաչում ենք, երբ այրում են թշնամու դրոշը․ Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

Մենք չենք ամաչում հայրենիքը թշնամուն հանձնել, բայց մենք ամաչում ենք, երբ այրում են թշնամու դրոշը․ Ավետիք Իշխանյան

«ԱՄԱՉԿՈՏՆԵՐԸ

Քպ-ականների իրական դեմքը․

– Մենք չենք ամաչում ստերից և կեղծիքներից։ Մենք կեղծում ենք զոհված Աբաջյանի պապիկին, ապրիլի 24-ի պապիկին, այլ տատիկների ու պապիկների։ Մենք չենք ամաչում հայրենիքի համար զոհվածներին անվանել զոհվածներ հանուն ոչնչի։ Մենք չենք ամաչում հայրենիքը թշնամուն հանձնել։ Մենք չենք ամաչում, երբ մեր տերն իր ճանապարհին սպանում է հղի կնոջը։ Մենք չենք ամաչում, երբ թքում ենք քաղաքացու դեմքին։ Մենք չենք ամաչում, երբ մեր ամենաամաչկոտ բթամիտ անդամը հայհոյում է կանանց։

-Բայց մենք ամաչում ենք, երբ այրում են թշնամու դրոշը»։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր