Արամ Նիկոլյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնողը քաղաքապետարանի աշխատակից է. hraparak.am
Advertisement 1000 x 90

Արամ Նիկոլյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնողը քաղաքապետարանի աշխատակից է. hraparak.am

Ծանրամարտի եվրոպայի առաջնության բացման ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանի կողմից ադրբեջանցիների դրոշն այրելու փաստը ոչ միայն ադրբեջանցիներին է բարկացրել, այլև որոշ նիկոլականների: Իսկ այդ թիմից ամենավրդովվածը, պարզվում է, Մանվել Սարհատյանն է, որը, ըստ նրա ֆեյսբուքյան էջի, աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում: Նա իր ֆեյբուքյան էջում ուղիղ եթեր էր մտել ու գոռալով` սպառնում էր, որ եթե Արամ Նիկոնյանին իրավապահները չպատժեն, ապա ինքը որտեղ տեսավ` խփելու է․

«Չեմ ասում քաղաքական լեզվով, ասում եմ տղու լեզվով՝ նրանով, ով իրա արարքը հերոսացնում ա, պղծելով հերոսների արած հերոսությունները, իրանք անբարոյականի վաստակներ են, ասում եմ ուղիղ և հստակ։ Ես իրան որտեղ տենամ, ես իրան խփելու եմ: Ոստիկանություն, եկեք իմ հետևից, ես դրան խփելու եմ։ Աստված մեզ հետ, ամեն ինչ լավ ա լինելու։ Ես նորից եմ ասում՝ եկեք հիմիկվանից իմ հետևից, կամ ինքն ա ինձ խփելու, կամ ես եմ իրան խփելու, եթե ինքը չարժանացավ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, եթե ինքը իր արարքի համար խստագույնս չպատժվեց, ես իրան խփելու եմ։ Կամ օրենքը պետք է իրեն պատժի, կամ ես իրեն խփելու եմ, կամ էլ ինքն ա ինձ խփելու»,- հայտարարել էր ՀՈԱԿ-ի նիկոլական աշխատակիցը։

Նախ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից փորձեցինք ճշտել, թե Մանվել Սարհատյանն ի՞նչ է աշխատում ՀՈԱԿ-ում, պարզվեց, որ նա անգամ ղեկավար պաշտոն ունի՝ ՀՈԱԿ-ի Կենտրոն տեղամասի պետն է։

Ոստիկանությունից հետաքրքրվեցինք` հետևե՞լ են Սարհատյանի եթերին, գնացե՞լ են նրան տանելու, քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է, չէ որ մարդը բառացի ֆիզիկական բռնության սպառնալիք է հնչեցնում եթերում։ Ոստիկանությունից պատասխանեցին, որ մշտադիտարկումը դատախազությունն է անում, իրենք նման հանձնարարական չեն ստացել։ Դատախազությունից էլ պատասխանեցին, որ տեսանյութը չեն ուսումնասիրել, չեն էլ պատարստվում ուսումնասիրել։

hraparak.am