Մալդիվներում զբոսաշրջիկը որոշել է լողալ, սակայն շնաձուկը կծել է նրա ուսից և մեջքի վերին հատվածից։ Միջադեպի տեսագրությունը հրապարակել է Daily Mail-ը:
Տեսանյութն արվել է 30-ամյա զբոսաշրջիկ Կարմեն Կանովաս Սերվելլոյի ընկերոջ կողմից: Աղջիկը սուզվել է ջրի մեջ և գիշատիչներին շատ մոտ լողացել, ինչի պատճառով էլ նրա շուրջը պտտվող երկու մետրանոց դայակ շնաձուկը հարձակվել է նրա վրա։ Տեսանյութում երեւում է, որ Սերվելլոյի մեջքին կծած հետքեր կան։
Սակայն դեպքից անմիջապես հետո աղջիկը մշակել է վերքերը և նորից գնացել վտանգավոր գիշատիչների հետ սուզվելու։ Տուժողը բացատրել է, որ իր մարմնի վերքերը կրիտիկական չէին, և շնաձուկը, հավանաբար, հարձակվել է իր վրա միայն չափից ավելի մոտ գտնվելու պատճառով։ Աղջիկը ենթադրել է, որ այլեւս չի տուժի։
Տեսանյութը՝ այստեղ