Apple ընկերությունը Samsung Display-ին 60 միլիոն OLED-պանել է պատվիրել iPhone-ի համար, որը ներկայացվելու է 2017 թվականին: Պարտավորագրի գումարը 5 տրլն կորեական վոն է (4,3 մլրդ դոլար): Այդ մասին գրել է The Investor-ը:
Samsung Display-ը Apple-ի համար դիսփլեյների գլխավոր մատակարարներից մեկն է: Նա նաև OLED-դիսփլեյների խոշորագույն արտադրողն է աշխարհում՝ զբաղեցնելով շուկայի ավելի քան 95 տոկոսը: Նշվում է, որ յուրաքանչյուր մատրիցն Apple-ի վրա կնստի 71 դոլար: Համեմատության համար նշենք, որ iPhone 7-ի համար IPS-մատրիցները, ոչ պաշտոնական հաշվարկներով, արժեցել են մոտավորապես 40 դոլար:
Դրա հետ մեկտեղ 2016 թվականին Apple-ը ևս 100 մլն OLED-մատրիցներ է պատվիրել Samsung Display-ին սմարթֆոնների համար: Եթե հաշվի առնենք, որ ամեն տարի ընկերությունը վաճառում է շուրջ 200 մլն հեռախոս, ապա Samsung Display-ն էկրաններով կապահովի iPhone 8-ի առնվազն 80 տոկոսը:
iPhone 8-ում OLED-դիսփլեյի առկայության մասին տեղեկատվությունը հաստատել է Sharp-ի գլխավոր տնօրեն Տայ Ջեն-վուն: Նա նշել է, որ սմարթֆոններում LTPS-պանելների օգտագործումից հրաժարվելը միակ ճանապարհն է Apple-ի համար, եթե նա ցանկանում է ստեղծել ինովացիոն արտադրանք: